Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում՝ 163576

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում՝ 163576
14.01.2021 | 13:36

Հայաստանում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 448 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 576-ի: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է՝ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 2963 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3684 -ի:


Մեկ օրում առողջացածների թիվը 603 է, ընդհանուր առողջացածներինը՝ 151 849, փաստացի բուժվողներինը՝ 8043 (մեկ օրում նվազել է 173-ով): Մեկ օրում արվել է 2612 թեստ, առ այսօր արվել է 616 520 թեստ:

Դիտվել է՝ 4719

Մեկնաբանություններ